Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արփիկ Թամիրյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արփիկ Թամիրյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունվարի 15-ին Արփիկ Թամիրյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 15-ին, ժամը 12:00-ին Արփիկ Թամիրյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Արփիկ Թամիրյանի գույքի աճուրդը բաց դասական եղանակով, մեկ լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1- ՀՀ Արագածոտնի մ., ք. Աշտարակ, Հողագործների փ., 1-ին շենք, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը: Անշարժ գույքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 58.9 քմ: Ներքին հարդարում՝ մուտքի դուռը՝ փայտյա, բավարար որակի, ներքին դռները փայտյա, ապակեպատ, պատուհանները՝ փայտյա, ճաղապատ, հատակը՝ մանրահատակ, մի մասը գաջված, պատերը բավարար վիճակ, հին վերանորոգում, պատերը և հատակը հին ոճի կերամիկական սալիկներով երեսպատված, առանձին հատվածներ՝ ճաքած, թափված: Տեղադրությունը՝ լավ, տրանսպորտային մատչելիությունը՝ լավ: Բնակարանը գազաֆիկացված չէ, Բնակարանի լուսավորվածությունը՝ լավ: Գնահատման /1-6/ բալանոց սանդղակով ներքին հարդարանքը գնահատվում է 3 բալ, բավարար վիճակ: Լոտի մեկնարկային գինը կազմում է 6.380.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Արփիկ Թամիրյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530283286000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.098 566 547/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28 փ., 23 տուն

Հեռ..` +374 98 56 65 47

Էլ. փոստ`