Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 06-ին ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մարտի 20-ին, ժամը 14:00-ին ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդը երեք լոտերով, բաց դասական եղանակով:Գույքերըը իրենցից ներկայացնում են՝
Լոտ-1.ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 41/1 հասցեի արտադրական շենք-շինությունները և հողամասը :Այն իրենից ներկայացնում է՝
1.Արտադրամաս /հիմնական մասնաշենք,/ կառուցման տարեթիվը՝ 1960թ., շենքի տիպը՝ 6մ քայլով երկայնական, 24 մ քայլով լայնական, 19x12 ե/բ սյուների ցանցով : Արտաքին չափերը՝ երկարությունը- 268մ, լայնությունը -110 մ, բարձրությունը՝ մինչև հիմնական ծածկը -13,5մ և 11,5մ մինչև մետաղյա ֆերմմանների տակ- 11մ և 8,5մ :
2. Արտադրամաս, կառուցման տարեթիվը՝ 1960թ., շենքի տիպ՝ կառուցված է հիմնական արտադրամասին կից՝ 6, քայլով մետաղյա սյուների ցանցով/ողջ պարագծով/, շենքի մեջ սյուների լայնական հեռավորությունը՝ 30մ : Արտաքին չափերը՝ երկարությունը- 218մ, լայնությունը -34,5մ, բարձրությունը -20մ, մինչը ֆերմաների տակ -17մ :
3. Օժանդակ շինություն/տեղակայված է արտադրական մասնաշենքերի հյուսիսային անկյունային մասին կից/, կառուցման տարեթիվը՝ 1980թ., շենքի տիպը՝ կառուցված է հիմնական արտադրամասերին կից՝ մեկ հարկանի, քարե :Արտաքին չափերը՝ երկարությունը-020մ, լայնությունը -7մ, բարձրություն -5մ, մակերեսըէ110 քմ :
4. Օժանդակ շինություն /տեղակայված է հիմնական արտադրամասի հյուսիսային անկյունային մասին կից/, կառուցման տարեթիվը՝ 1980թ., շենքի տիպ՝ կառուցված է հիմնական արտադրամաներին կից՝ մեկ հարկանի, քարե : Արտաքին չափերը՝ երկարույթունը-20մ, լայնությունը -11մ, բարձրությունը-5մ, մակերեսը-214քմ :
5.Կենցաղային շենք /տեղակայված է հիմնական արտադրամասի հարավարևմտյան կողմի դիմաց/, կառուցման տարեթիվը՝ 1960թ., շենքի տիպը՝ մեկ հարկանի քարե : Արտաքին չափերը՝ երկարությունը- 30մ, լայնությունը – 6մ, բարձրությունը- 3,8մ, մակերեսը՝-180 քմ :
6.Մետաղե պահեստ /տեղակայված է հիմնական արտադրամասի հարավարևմտյան կողմից և կենցաղային շենքի միջև/, կառուցման տարեթիվը՝ 1960թ., շինության տիպ՝ միհարկանի, մետաղե, քարե պատով բաժանված երկու մասի :Արտաքին չափերը՝ երկարություն- 40մ., լայնությունը- 10,8մ, միջին բարձրությունը- 4,3մ, մակերեսը՝ 432քմ :
7.Վարչաարտադրական մասնաշենք, կառուցման տարեթիվը 1960թ. : Շենքի տիպը՝ երեք հարկանի, քարե, կառուցված է հիմնական արտադրամասի հարավարևելյան կողմին կից, ողջ երկայնքով : Արտաքին չափերը՝ երկարությունը՝ մոտավոր 268մ, լայնությունը-10մ, բարձրությունը- 11,7մ :
8. Հողամասի մակերեսը կազմում է 54064,6 քմ :
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 340.512.740 ՀՀ դրամ:
Լոտ-2 ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ,Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի N2 թաղամասի, N6 պիոներական ճամբար և հողամաս :
Այն իրենից ներկայացնում է՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի N2 թաղամասում, հանգստի համար նախատեսված, հատուկ պահպանման 5,0 հա տարածքում կառուցված N6 պիոներական ճամբարի շենք- շինություններ 2676,37 քմ մակերեսով և պահեստը, 84,16 քմ մակերեսով :Հողամասը ծանրաբեռնված է հետևյալ շինություններով՝
1.պահակատուն 80,29 քմ ներքին մակերեսով
2.պահեստ, 84,16 քմ ներքոին մակերեսով –քանդված է
3.կիսակառույց երկհարկանի շինություն- երկրորդ հարկը չի կառուցված, առաջինը քանդված է
4.հենապատ, առկա է
5.կիսակառույց շինություն – քանդված է
6.բաղնիք- քանդված է
7.կիսակառույց վարչական մասնաշենք –կիսակառույց, կիսաքանդ է
8.կիսակառույց ճաշարան – կիսաքանդ է :
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 14.718.614 ՀՀ դրամ:
Լոտ-4 Շարժական գույք - բաղկացած է 141 ենթալոտերից, այն իրենից ներկայացնում է օդափոխիչներ, դարպասներ, ամբարձիչներ, պոմպեր, մամլիչներ, բաշխիչներ, հաստոցներ, բաշխիչ պահարաններ, տարողություններ և այլն :
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 33.564.801 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, վտարման և հողի կադաստրային աժեքի հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով ՙԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՍԻԹԻ՚ ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472302734320210 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`