Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.02.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. փետրվարի 15-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2019թ. մարտի 26-ին, ժամը 13:00-ին «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 / կանցկացվի «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չորս լոտով, բաց դասական եղանակով: Գույքը իրենից ներկայացնում է՝
• Լոտ 3.Կոնյակ «Ցար Տիգրան» 20 տարեկան 0․7 լիտր տարողությամբ ապակյա շշերով, 336 ենթալոտ։ Լոտ 3 - ի արժեքը կազմում է 1 881 600 դրամ։
• Լոտ 4. Կոնյակ «Ցար Տիգրան»15 տարեկան 0․7 լիտր տարողությամբ ապակյա շշերով, 642 ենթալոտ,։ Լոտ 4 -ի արժեքը կազմում է 2 375 400 դրամ։
• Լոտ 5. Կոնյակ «Ցար Տիգրան»12 տարեկան 0․7 լիտր տարողությամբ ապակյա շշերով, 990 ենթալոտ։ Լոտ 5 -ի արժեքը կազմում է 2 970 000 դրամ։
• Լոտ 6. Կոնյակ «Ցար Տիգրան» 5 տարեկան 0․5 լիտր տարողությամբ ապակյա շշերով, 1482 ենթալոտ։ Լոտ 6 -ի արժեքը կազմում է 1 037 400 դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2472302734320170 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /։ Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`