Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

12.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 28.03.2019թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հանքավան հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 1000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Արտավազ հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 1000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց 1-ին փակուղի, թիվ 3 հասցեում գտնվող 0.15 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր 3 այգետարածք, 3-րդ թաղամաս, թիվ 74 հասցեում գտնվող 81.5 ք.մ. մակերեսով այգետնակ, 1.1 ք.մ. մակերեսով զուգարան, 2 ք.մ., /4.4 խ.մ., 10 գծամետր/ մակերեսով պարիսպ և 0.0504 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14400000ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, 3-րդ զանգված, 3-րդ հատված, թիվ 72 և 73 հասցեում գտնվող 294.85 ք.մ. մակերեսով այգետնակ, 243.6 ք.մ. մակերեսով այգետնակ, 11.2 ք.մ. մակերեսով ամառային խոհանոց, 6.6 ք.մ. մակերեսով շոգեբաղնիք, 38.05 ք.մ. մակերեսով ջրավազան, 11.2 ք.մ. մակերեսով ցայտավազան, 46 ք.մ. մակերեսով ծածկ և 0.1012 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 312000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Ավանի դաշտ, 9-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19200000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 11-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 10-րդ փողոց, թիվ 10 հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան. Շենգավիթ, Ծերեթելի փողոց 51/18 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 27.9 ք.մ. մակերեսով բնակարան և ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց 51/18 շենք, թիվ 14/1 հասցեում գտնվող 29.5 ք.մ. մակերեսով խանութ, 0.00295 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19700000 ՀՀ դրամ:
Աճուրդը հոլանդական եղանակով՝ 28.03.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2019թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 12-14.03.2019թ., N 17 (938), էջ11:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Էլ. փոստ`