Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մուշեղ Երումյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

13.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 170-01

03.05.2019թ. ժամը 16:00-ին ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում /դատարանի շենքում/ պարտապան Մուշեղ Երումյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը.
Լոտ 1 –ՀՀ Արարատի մարզ, գ. Գետափնյա, 10 փ., թիվ 57 հասցեում գտնվող հողամաս/ վկայական թիվ` 0211663, տրված` 25.04.2002թ/, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նպատակը` բնակելի կառուցապատման: Ընդհանուր տարածքը հարթ է, մակերեսը` 710 քմ: Հողամասում կառուցված է մետաղական կոնստրուկցիաներից հավաքված ապակեպատ ջերմոց: Աճուրդի մեկնարկային գինը` 3.660.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ Արարատի մարզ, գ. Գետափնյա, 12 փ., թիվ 32 հասցեում գտնվող հողամաս/ վկայական թիվ` 0211397, տրված` 25.04.2002թ./, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նպատակը` բնակելի կառուցապատման: Հողամասի մակերեսը` 1250քմ, սահմանազատված է մետաղական ցանցով: Աճուրդի մեկնարկային գինը` 5.550.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ՀՀ, Արարատի մարզ, գ. Գետափնյա, 9 փ., թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տուն/ վկայական թիվ` 0211469, տրված` 23.08.2002թ./, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նպատակը` բնակելի կառուցապատման, հողամասի մակերեսը` 1000քմ: Շենքը մեկհարկանի է, ունի նկուղ, պատերը`տուֆ քարից, միջհարկային ծածկը` միաձույլ երկաթբետոն, առաստաղի բարձրությունը`1.8-3.2մ, մակերեսը`161քմ, տանիքը`ասբոշիֆեր, ներքին հարդարանքը` միջին: Տունը բնակեցված է: Հողամսի վրա կառուցված է 575.2 քմ մակերեսով մետաղական կոնստրուկցիաներով հավաքված, ապակեպատ ջերմոց: Աճուրդի մեկնարկային գինը` 24.300.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - ՀՀ, Արարատի մարզ, գ. Գետափնյա, 12 փ., թիվ 30 հասցեում գտնվող կիսակառույց բնակելի տուն և հողամաս/ վկայական թիվ` 0211433, տրված`23.08.2002թ./, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նպատակը` բնակելի կառուցապատման, հողամասի մակերեսը` 1010քմ: Անավարտ շինության պատերը տուֆ քարից են, մոտ 2 մ բարձրությամբ, հիմքը՝ բետոնյա, առկա է մոտ 36 քմ մակերեսով նկուղ: Հողամասում կառուցված է նաև մետաղական կոնստրուկցիաներով ջերմոց՝ ապակեպատ: Տարածքը հարթ է: Աճուրդի մեկնարկային գինը` 5.930.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Մերսեդես բենց մակնիշի 60 SD 001 համարանիշով թեթև մարդատար ավտոմեքենա: Գույնը` սև, տեղադրված է գազային համակարգ` 2 լ բալոնով, սրահը` կաշեպատ (մասնակի ճղված): Արտաքինից առկա են քերծվածքներ, անվադողերը`մինչև 50 % մաշվածքով: Մեքենան ինտենսիվ շահագործված է, գտնվում է աշխատանքային վիճակում: Աճուրդի մեկնարկային գինը` 1.800.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811008885300)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +374 93 456258

Էլ. փոստ`