Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թաթուլ Մանասերյանին և Իրինա Մանասերյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

25.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Թաթուլ Մանասերյանի և Իրինա Մանասերյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2) կկազմակերպվի սնանկ ճանաչված Թաթուլ Մանասերյանին և Իրինա Մանասերյանին պատկանող անշարժ գույքի թվով 4-րդ կրկնաճուրդը:
Աճուրդին ներկայացվող գույքի արժեքը նախորդ աճուրդի գնից իջեցված են 10%-ով .
Լոտ 2 - ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Կամարակ 1-ին նրբ. թիվ 24 հասցեի անշարժ գույք (610,3 քմ մակերեսով բնակելի տուն և 476 քմ մակերեսով տնամերձ հողատարածք, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2602155)- արժեքը կազմում է 43.594.200 /քառասուներեք միլիոն հինգ հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ: Գույքը գրավադրված է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում:
Անշարժ գույքերը ծանրաբեռնված են բնակիչներով:
Գնորդը իր հաշվին կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, բնակիչների վտարման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում գործող թիվ 11813005812626 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Կառավարչի գրասենյակ (հասցե` ք. Երևան, Ազատության 14-54)` ամեն աշխատանքային օր ժամը` 14:00-ից մինչև 16:00 /հեռախոս 010239505/

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`