Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լևոն Աբրամի Ամիրխանյանի պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

25.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լևոն Աբրամի Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.03.2019թ. նշանակված կրկնաճուրդը կայացել է մասամբ, վաճառվել է 46 լոտ: 26.04.2019թ. ժամը 10:00-ին Լևոն Աբրամի Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում կանցկացվի Լևոն Ամիրխանյան ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքերի աճուրդը բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ -47 Ք.Երևան, Բարբյուս 48 հասցեում գտվող հողամաս, որ մակերես է 70 քմ, մեկնարկային գինն է 2.038.000 ՀՀ դրամ.
Լոտ -48 Կոտայք մարզ, ք.Նոր-Հաճն, Պարգևաշե թաղամաս, 1- ին փողոց, թիվ 6/2 շինություն, հողի մակերեսն է 383քմ, մեկնարկային գինն է 3.121.000 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը, նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով Լևոն Ամիրխանյանի սնանկության հատուկ հաշվին` ՙՀայբիզնեսբանկ, Հ/Հ 1150014750660601 հաշվեհամարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար դիմել կառավարիչ Ա.Չիտչյանին /հեռ.094-40-71-82/ կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`