Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ

27.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարգունիքի մարզի Գավառի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0606-0013 կադաստրային ծածկագրով 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, սահմանափակումներ չունեցող խոտարքն օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2019 թվականի ապրիլի 30-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր. Լուսավորչի 12/, ժամը 1300-ին:
Աճուրդում հողամասի մեկնարկային գինը սահմանված է 138 000 /մեկ հարյուր երեսունութ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճենները.
2. Մասնակցության վճարի անդորրագրի կրկնօրինակը /մեկնարկային գնի 1 տոկոսի չափ, բայց ոչ պակաս 2000 դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:
Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 5 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը, մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:
Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր, ժամը 900-ից մինչև 1800-ն:



ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Գր.Լուսաղորչի 12

Հեռ..` +374 264 23423

Էլ. փոստ`