Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալբերտ Խառատյանի գույքի կրկնաճուրդ կազմակերպելու եվ անցկացնելու մասին

27.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2019թ. մարտի 26 -ին հայտարարված Ալբերտ Խառատյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2019թ. ապրիլի 25 -ին ժամը 12-20-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Վանաձոր քաղաքի նստավայրում (ք.Վանաձոր, Վարդանանց 17 ), Ալբերտ Խառատյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի գույքի վաճառքի կրկնաճուրդը: Բաց դասական եղանակով աճուրդի է հանվում՝ Ալբերտ Խառատյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի,Մարգահովիտ գյուղում գտնվող ¼ մասը լոտավորված հողատարածքներ՝ Լոտ1-վարելահող 453,5 քմ,որի մեկնարկային գինը նախկինի համեմատ 10% իջեցված գնով է և կազմում է՝ 17.225 դրամ: Լոտ-2 –խոտհարքի հողամաս՝1955,5 քմ, որի մեկնարկային գինը նախկինի համեմատ 10% իջեցված գնով է և կազմում է՝ 46.473 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում,բացված սնանկության գործով թիվ 163138256256 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցեն՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
Ալբերտ Խառատյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91344351

Էլ. փոստ`