Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Պողոսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2019թ. մարտի 26 -ին հայտարարված անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Պողոսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. ապրիլի 25 -ին ժամը 10-00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Վանաձոր քաղաքի նստավայրում (ք.Վանաձոր, Վարդանանց 17), Հրաչիկ Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի գույքի վաճառքի կրկնաճուրդը:Բաց դասական եղանակով աճուրդի է հանվում Հրաչիկ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Վանաձոր, Բարեկամության 5 հասցեում գտնվող բնակելի տուն՝228,8քմ ընդհանուր մակերեսով,հողամասի չափը՝0,0648հա: Տնատիրությունը բաղկացած է շինություններից՝ հարտակ՝ 7,6քմ,մարան՝6,3քմ,ծածկարան՝20,7քմ, գոմ՝15,6քմ, կաթսայաթյունը2,6քմ, ավտոտնակ՝23,1քմ: Մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է ` 3.099.366 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում,բացված սնանկության գործով թիվ 163138256256 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցեն՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
Անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` 091344351

Էլ. փոստ`