Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գայանե Ժորժիկի Սարգսյանի կողմից գրավադրված, պարտապան չհանդիսացող՝Զարզանդ Պարույրի Սարգսյանին և Պարույր Զարզանդի Սարգսյանին սեփ.իրավունքով պատկանող,<<ԱյԴիբանկ>>ՓԲԸ-ում գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու մասին հայտարարություն

28.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գայանե Ժորժիկի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ՝Արտակ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76հոդված

2019թ. ապրիլի 25-ին ժամը 12:00-ին Գայանե Ժորժիկի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ,ՀՀ ք.Գյումրի,Խրիմյան Հայրիկ փող.46ա շենք,3-րդ հարկ,11սենյակ, կանցկացվի Գայանե Ժորժիկի Սարգսյանի կողմից գրավադրված, պարտապան չհանդիսացող՝Զարզանդ Պարույրի Սարգսյանին և Պարույր Զարզանդի Սարգսյանին սեփ.իրավունքով պատկանող,<<ԱյԴիբանկ>>ՓԲԸ-ում գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 2 ԼՈՏ
Լոտ1. ք.Գյումրի, Սունդուկյան փող., 15 տուն , (սեփ.իրավունքի վկայական 16042014-08-0025),գտնվում է քաղաքի կենտրոնական մասում,մեկ հարկանի,ընդհանուր մակերեսը 123.2քմ.,հողամասի մակերեսը 188.32քմ,մուտքի դուռը մետաղական,արտաքին հարդարման վիճակը միջին,ներքին հարդարման վիճակը միջին -լավ --- 10.002.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ2. Շ.Մ Վարդաքար համայնքի 10-րդ փ.թիվ 7 հասցեում գտվող բնակելի տուն (սեփ.իրավունքի վկայական 16042014-08-0004),գտնվում է համայնքի միջնամասում,երկու հարկ,ձեռնահարկ,ընդհանուր մակերեսը 399.8քմ.,հողամասի մակերեսը 2190 քմ,մուտքի դուռը մետաղական,արտաքին հարդարման վիճակը միջին,ներքին հարդարման վիճակը միջին -բավարար --- 10.263.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի Գայանե Ժորժիկի Սարգսյանի սնանկության գործով հ/հ1150011828458448 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք.Գյումրի,Գորկու 88/5

Հեռ..` +37493464643

Էլ. փոստ`