Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արա Ղարապետի Իսանյանսի պարտավորությունների կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում / «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ/ գրավադրված երրորդ անձ` Ժորա Լևոնի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արա Ղարապետի Իսանյանսի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

23.04.2019թ. ժ.13.00-ին Արա Ղարապետի Իսանյանսի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արա Ղարապետի Իսանյանսի պարտավորությունների կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում / «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ/ գրավադրված երրորդ անձ` Ժորա Լևոնի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.

Լոտ 1` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 48 հասցեում գտնվող 1.55հա հողամաս, նպատակային նշանակությունը` հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը` հանգստի համար նախատեսված, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն / քաղ. Ժորա Լևոնի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում / «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ/ գրավադրված անշարժ գույք, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 05062013-07-0042 վկայական, տրված 05.06.2013թ.: Լոտի մեկնարկային գինն է 21.822.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ` պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ Արա Ղարապետի Իսանյանսի «Արդշինբանկ» ՓԲԸ հ/հ 2474203012170000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան,Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև անշարժ գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը:Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արա Ղարապետի Իսանյանսի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16փ., 80 տուն

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`