Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռաֆիկ Դավթյանի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռաֆիկ Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 20-ին ժամը 12:00-ին Ռաֆիկ Դավթյանի պարտավորությունների դիմաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում գրավադրված երրորդ անձի գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

2019թ. ապրիլի 30-ին ժամը 12:00-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի` Ռաֆիկ Դավթյանի պարտավորությունների դիմաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում գրավադրված երրորդ անձի գույքի աճուրդ վաճառքը ՝բաց դասական եղանակով հետևյալ լոտով:
Լոտ 1- ք. Երևան, Դավթաշեն Ձոր 1 թաղամաս, 44 բնակելի տունը։ Բնակելի տան մակերեսը կազմում է 420.9քմ իսկ հողի մակերեսը 800քմ։ Բնակելի տունը գտնվում է գերազանց վիճակում։ Լոտի մեկնարկային գինն է 229.635.000 (երկու հարյուր քսանինը միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:
Լոտը կարող են ուսումնասիրել իր գտնվելու վայրում մինչև աճուրդի կայացման նախորդ օրը։ Նշված լոտը գտնվում է այլ անձանց տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Ռաֆիկ Դավթյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220490194895000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Հ. Օտյան փող. 53/2 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` +37493330323

Էլ. փոստ`