Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիմոն Զալիկոյի Դավթյանի պարտավորություների կատարման ապահովման համար <ՎՏԲ-Հայաստան Բանկ>ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի մարտի 29-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի ապրիլի 26-ին , ժամը 15.00-ին , ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք.Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում) 11.05.2016 թվականի թիվ ԼԴ /0005/04/15 վճռով սնանկ ճանաչված Սիմոն Զալիկոյի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Սիմոն Զալիկոյի Դավթյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքով պատկանում է Նարինե Խաչատրյանին) ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գ. Նժդեհի փողոց, 1-ին փակուղի, թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տան (հողամասով) կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 1 (մեկ) լոտով:
Լոտ- 1 ներառում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 1-ին փակուղի թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույք (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2231418, տրված՝ 2005 թվականի հունվարի 26-ին), շինության ընդհանուր մակերեսը՝ 422 քմ, հողամասի մակերեսը՝ 0.06 հա, բաց պատշգամբ՝ 49.4 քմ: Գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում:
Գույքի գինը մնում է անփոփոխ՝ 10.704.430 (տասը միլիոն յոթ հարյուր չորս հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898441700 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`