Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սուրեն Հովհաննեսի Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող <Արարատբանկ> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի մարտի 29-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի ապրիլի 26-ին ժամը 15.30-ին, ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք.Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում) 03.02.2017 թվականի թիվ ԼԴ4/0003/04/17 վճռով սնանկ ճանաչված Սուրեն Հովհաննեսի Հովհաննիսյանի գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Սուրեն Հովհաննեսի Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1720932, տրված՝ 2003 թվականի մայիսի 15-ին) «Արարատբանկ» ԲԲԸ -ում գրավադրված անշարժ գույքի ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մոսկովյան 52/2 շենք, թիվ 14 հասցեում գտնվող բնակարանի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 1 (մեկ) լոտով:
Լոտ-1՝ գույքի գինը իջեցվում է 10% եւ կազմում է՝ 3.596.085 (երեք միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար ութսունհինգ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898442600 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Բնակարանը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`