Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված գույքերի՝ 2018 թվականի դեկտեբմերի 26-ին ժամը 12:00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 14-ին ժամը 12:00-ին «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում (հասցե՝ք. Երևան,Օտյան 53/2) կանցկացվի «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին պատկանող, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված գույքի թվով 19 կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը նվազեցվում է 10 տոկոսով նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 4 - «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, ք.Երևան Ռուբինյանց փողոց 27/55 հասցեում գտնվող, 86.435.090 ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք, 146 անվանում 61.447.616 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով արտադրատեխնիկական սարքեր և 349 անվանում, 1.659.712 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով կահույք – ընդհանուր մեկնարկային գինը կազմում է՝ 149.578.418 ՀՀ դրամ:
Լոտի մեջ ներառված.
- անշարժ գույքն իրենից ներկայացնում է`2064 քմ մակերեսով արտադրամաս` սեփականություն, 73.2 քմ մակերեսով պահեստ՝ սեփականություն, 47.7 քմ մակերեսով ավտոտնակ՝ սեփականություն, 144 քմ մակերեսով էլ. ենթակակայան ` ընդհանուր բաժնային սեփականություն, 62.4 քմ մակերեսով պարիսպ՝ ընդհանուր բաժնային սեփականություն, 1,54735 հա մակերեսով հողամաս ՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը՝ 2859/11251: Անշարժ գույքի արժեքը կազմում է 86.435.090 ՀՀ դրամ:
- 146 անվանում 61.447.616 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով արտադրատեխնիկական սարքերից 1 /մեկ/ անվանում 792.166 ՀՀ դրամ արժեքով գույքը գրավադրված է «Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ» ՓԲԸ-ում, 14 /տասնչորս/ անվանում, 46.511.403 ՀՀ դրամ արժեքով գույքը գրավադրված է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում: Գույքերի մի մասը նույն հասցեում համաձայն դատարանի որոշմանը հանձնված է վարձակալությամբ :
Նշված անշարժ գույքի օտարման ժամանակ գնորդը պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որից հետո գնորդին կանցնի անշարժ գույքի և հողամասի սեփականության իրավունքը:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղում գործող թիվ 16072023220800 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե`ք.Երևան,Օտյան 53/2 /,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00–ից մինչև 18:00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`