Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզ Աշտարակի համայնքապետարան
<Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

02.05.2019թ. ժամը 12:00 -ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք.

Լոտ 1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 131 հասցեում գտնվող, /ծածկագիր՝ 02-001-0135-0154/ 90քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ հասարակական նշանակության օբեկտներ կառուցելու համար:

Լոտ 2. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 133 հասցեում գտնվող, /ծածկագիր՝ 02-001-0135-0153/ 90քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ հասարակական նշանակության օբեկտներ կառուցելու համար:

Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառոցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: 1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 60%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

Լոտ 3. Աշտարակ համայնքի Աշտարակ տեղամասում գտնվող, 02-001-0439-0032 ծածկագրով 4,4104հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:


Լոտ 4. Աշտարակ համայնքի Արայի տեղամասում գտնվող 02-001-0814-0066 ծածկագրով 18,7հա գյուղատնտեսական նշանակության IV կարգի արոտավայր՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: 1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 100%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

Հայտերն ընդունվում են մինչև 29.04.2019թ:

Մանրամասների համար դիմել աճուրդային հանձնաժողովին:

Հեռ. /0232/ 3-10-26:
Աշտարակի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7

Հեռ..` +374 232 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`