Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից գրավադրված գույքերի 29.03.2019 թվականի աճուրդը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով:Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 30.04.2019 թվականին, ժամը 11:00-ին Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2) հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի ԱՁ Հովհաննես Հովհաննիսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վաճառքը
Լոտ 1. ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արարատյան փողոց, թիվ 60/9 հասցեում գտնվող տուն, ընդհանուր մակերեսը՝ 220քմ հողամասի ընդ.մակերեսը 0,0110719 հա, սեփականության վկայական N 2765033, տրված 08.07.2010թ, մեկնարկային գինը 7.511.040 (յոթ միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար քառասուն) ՀՀ դրամ գումարով:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ԱԳԲԱ -ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 2200431756649000 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան :
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`