Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վազգեն Ավոյանի անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վազգեն Ավոյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Վազգեն Ավոյանի անշարժ գույքի 27.03.2019թվականին նշանակված աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 26.04.2019թ. ժամը 15:30-ին կանցկացվի Վազգեն Ավոյանին և Մարգարիտ Գևորգյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակելի տան կրկնաճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով ՀՀ Սնանկության դատարանի կենրոնական նստավայրում՝ ք.Երևան ,Օտյան 53/2 հասցեում:
Լոտ1. ք.Էջմիածին, Զվարթնոց թաղամաս, Թորոմոնյան փողոց ,թիվ 2ա տուն , ընդհանուր մակերեսը 500,8 քմ, հողամասի մակերեսը 694,0քմ,անասնաշենք՝ 32,6քմ, հարդարանքը միջին աստիճանի: Մեկնարկային գինը՝ 8.162.613 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 220043175631000 մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`