Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Պրոգրես Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքը աճուրդով վաճառելու մասին

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Պրոգրես Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2019թ. ապրիլի 19-ին, ժամը 10:00-ին «Պրոգրես Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի վարկային պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս և երրորդ անձանց կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի աճուրդը չորս առանձին լոտերով, բաց դասական եղանակով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝
Լոտ 1 - Պարտապանի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի օգտին գրավադրված ք.Երևան, Կենտրոն, Կորյունի փողոց, 21 շենք, թիվ 28 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 26092016-01-0159): Կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0021-0095-001-040, նպատակային նշանակությունը՝ հասարակական, տեսակը՝ տարածք, մակերեսի չափը` 361.74 քմ, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն (լրացուցիչ նշումներ և տեղեկություններ՝ առկա է 16.6 քմ ինքնակամ կառույց, 1 ինքնակամ բացված դուռ)):
Գույքի շուկայական արժեքը կազմում է 274,400,000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով Սամվել Կարապետյանի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի օգտին գրավադրված ք.Երևան, Կենտրոն համայնք, Հյուսիսային պողոտա, 3 շենք, թիվ 20 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 2563027): Նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակարան, մակերեսը` 115,8 քմ, իրավունքի տեսակը` սեփականություն (լրացուցիչ նշումներ, փոփոխություններ՝ սեփականատիրոջ բաժնեմասը 0,3650 հա հողամասի և 6305,8 քմ ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 1158/279393):
Գույքի շուկայական արժեքը կազմում է 91,800,000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով Սամվել Կարապետյանի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի օգտին գրավադրված ք.Երևան, Կենտրոն համայնք, Հյուսիսային պողոտա, 3 շենքի թիվ 63 ավտոհանգրվան հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 2563049): Օգտագործման նպատակը՝ ավտոհանգրվան, մակերեսը` 21,0 քմ, իրավունքի տեսակը` սեփականություն (լրացուցիչ նշումներ, փոփոխություններ՝ սեփականատիրոջ բաժնեմասը 0,3650 հա հողամասի և 6305,8 քմ ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 210/279393):
Գույքի շուկայական արժեքը կազմում է 8,200,000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով Հայարփի Մխիթարյանի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի օգտին գրավադրված ք.Երևան, Կենտրոն, Կորյունի փողոց, 21 շենք, թիվ 2 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 30082016-01-0045): Կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0021-0095-001-001, նպատակային նշանակությունը՝ բնակելի, տեսակը՝ բնակարան, մակերեսի չափը` 53.9 քմ, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն (լրացուցիչ նշումներ և տեղեկություններ՝ շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատերն ունի համապատասխան բաժնեմաս)):
Գույքի շուկայական արժեքը կազմում է 33,000,000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Պրոգրես Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2480101048880000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին (հեռ. 099 06 44 08):

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`