Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սյունիք» ԲԲԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.03.2019թ-ին հայտարարված «Սյունիք» ԲԲԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 16.05.2019թ-ին ժամը 14.00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 հասցեում կանցկացվի «Սյունիք» ԲԲԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 5 լոտով.
ԼՈՏ-1. 1,0 հա մակերեսով հողատարածք Սյունիքի մարզի ք. Սիսիան, Շիրակի փողոց թիվ 2 հասցեում, որի վրա տեղակայված է 248,8 քմ մակերեսով արտադրական նշանակության շինություն: Շինության պատերը մոնոլիտ բետոնից են, տանիքը` ասբոշիֆերից, տեղ-տեղ քանդված: Հողամասը ցանկապատված է քարե պարսպով և գտնվում է անբարեկարգ վիճակում: Ընդհանուր մեկնարկային գինը` 644.891 ՀՀդրամ: (Ծանոթություն. Գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ- 2.Էլեկտրական տրանսֆորմատորային ենթակայան ԿՏՊ-250 մարկայի, գտնվում է ք. Սիսիան, Շիրակի փողոց թիվ 2 հասցեում, աշխատանքային վիճակում: Մեկնարկային գինը` 23.819 ՀՀդրամ:
ԼՈՏ - 3. Հոսանքի փայտյա սյուներ թվով 4 հատ: Ընդհանուր մեկնարկային գինը` 1.716 ՀՀդրամ:
ԼՈՏ - 4. Կշեռք 1 տոննա, օգտագործված, լավ վիճակում, մեկնարկային գինը 3.812 ՀՀդրամ:
ԼՈՏ - 5. Երկաթյա ժապավեն 50 գմ, մեկնարկային գինը` 597 ՀՀդրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված 2477601142120010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`