Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱրտաԿ Բարսեղյանի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.ապրիլի 1-ին , ժամը՝ 16:00-ին, Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Ա .Մովսիսյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով :
2019թ մայիսի 6-ին ժամը 16:00-ին Արտակ Արմենակի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Ա .Մովսիսյանի կողմից ք. Երևան ,Արշակունյաց պողոտա 5,311 սենյակ հասցեում կանցկացվի Արտակ Արմենակի Բարսեղյանի սնակության գործով, սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորություների համար գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ N2- ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող հողամաս, որի ընդհանուր մակերեսը կազմում է 617.0քմ: Աճուրդի մեկնարկային գինն է 383575.5 ՀՀդրամ:
Լոտ N3- ՀՀԱրագածոտնի մարզ, ք. Ապարան Մ. Մաշտոցի փողոց թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տուն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է՝ 158,66քմ, հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 1,160,0քմ: Աճուրդի մեկնարկային գինն է ՝1300820.4ՀՀդրամ:
Լոտ 4-ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Կայք, 1-ին փողոցի թիվ 1/3 շինության /անասնագոմ/ և հողամաս: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է՝ 912,06 քմ, հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 2.850.0 քմ: Աճուրդի մեկնարկային գինն է ՝ 1200756.6ՀՀդրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ՝ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի 1930047558180300 Հ/Հ <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ում սնանկության հատուկ հաշվին, համապատասխանաբար մինչև աճուրդին նախորոդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան Ե.Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ ՝Ա.Մովսիսյանին /հեռ-091-11-41-01 /:

Հասցե` ք. Երևան Ղ. Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374 91 114101

Էլ. փոստ`