Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արթուր Համբարյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արթուր Համբարյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մարտի 07-ին ժամը 12.40-ին Ա/Ձ Արթուր Համբարյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի ապրիլի 22-ին ժամը 12.40-ին Ա/Ձ Արթուր Համբարյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Ա/Ձ Արթուր Համբարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ 2. Արթուր Համբարյանին պատկանող՝ ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղ., Այգեգործական զանված 5-րդ փող., թիվ 35 հասցեի /նախկին հասցեն՝ ՙԱղբյուրակ՚ այգ. զանգված/ 0.05 հա բնակելի կառուցապատման հողամասը, մեկնարկային գինը՝ 169.456 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ի Ա/Ձ Արթուր Համբարյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220349822647000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սանկության դատարանում, կամ կարող են զանգահարել Ա/Ձ Արթուր Համբարյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`