Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աստղիկ Նիկոլայի Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աստղիկ Նիկոլայի Խալաթյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մարտի 07-ին ժամը 10.30-ին Աստղիկ Նիկոլայի Խալաթյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել, քանի որ աճուրդի մասնակցության հայտ չի ներկայացվել:
2019 թվականի ապրիլի 22-ին ժամը 10.30-ին Աստղիկ Նիկոլայի Խալաթյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Աստղիկ Նիկոլայի Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկն լոտով, այն է`
Լոտ 1. Աստղիկ Նիկոլայի Խալաթյանին պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, գ. Հանքավան, 07-039-031-005 կադաստրային ծածկագրի տակ գրանցված 0.5 հա. գյուղ նշանակության խոտհարքը, մեկնարկային գինը՝ 235.356 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ԲԲԸ-ում Աստղիկ Նիկոլայի Խալաթյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 15100298085301100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել Աստղիկ Նիկոլայի Խալաթյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`