Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջոզեֆ» ՍՊԸ- ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.04.2019թ-ին ժամը 12:00-ին հայտարարված «Ժոզեֆ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 30.04.2019թ-ին ժամը 14:00-ին կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի «Ժոզեֆ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` թվով 1 լոտով.
ԼՈՏ-1. 73.8քմ մակերեսով բնակարան բազմաբնակարան 9 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում, ք. Երևան, Խաղաղ Դոնի 5 շենք, բն. 359 հասցեում: Ներսի դռները փատյա, հատակը` մանրահատակ, պատերը պաստառներով և ջրաէմուլսիոն ներկով հարդարված, պատուհանները` փատյա: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էլզա Սողոմոնի Միրզոյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 950551/: Նշված գույքը «Ջոզեֆ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 8.100.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում`դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Ժոզեֆ» ՍՊԸ-ի սնանկության գործով 2477602761100290 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`