Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Ժորա Մանուկյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.04.2019թ.-ին հայտարարված ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 03.05.2019թ-ին ժամը 13.00-ին ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 հասցեում կանցկացվի ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ 1 լոտով.
ԼՈՏ-4.10369.8քմ ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական անասնահամալիր, տեղակայված 8.65հա մակերեսով արտադրական հողամասի վրա, ք.Արտաշատ, Արազի փողոց թիվ 154 հասցեում: 6925.5քմ մեկ հարկանի անասնագոմ, ծածկը՝ ե/բ, սալեր, փայտ, պատերը՝ կապտատաշ տուֆ, քար և խառը քար, տանիքը՝ լանջավոր, պատուհանները՝ փատյա, ընդհանուր վիճակը՝ բավարար: Պահակատուն՝ 16քմ, պատերը՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ ե/բ, տանիքը՝ հարթ: Հանդերձարան՝ 506.1քմ, պատերը՝ կապտատաշ տուֆ, քար և խառը քար, դռները, փատյա հնամաշ, պատուհանները՝ փատյա, բավարար վիճակ: Պահեստներ՝ 329.4քմ, պատերը՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ ե/բ, տանիքը՝ հարթ, դռները և պատուհանները՝ մետաղյա, 1 հատը գնվում է բավարար վիճակում, իսկ 2-րդը՝ անբավարար վիճակում: Ենթակայան՝ 8.0 քմ, պատերը՝ տուֆ, դուռը և պատուհանը՝ մետաղյա, տանիքը՝ հարթ, բավարար վիճակ: 287.8քմ կաթսայատուն, պատերը՝ կապտատաշ տուֆ, տանիքը հարթ, դուռ և պատուհանը բացակայում են, անբավարար վիճակ: Վերը նշված շինություները կառուցված են 1960-ական թվ-ներին: Կշեռք՝ 5.0քմ, մետաղյա կոնստրուկցիա, բավարար վիճակ: Սիլոսի հոր և պարիսպ՝ 2292.0քմ, պատերը կապտատաշ տուֆ և ե/բ, բավարար վիճակ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հայրապետյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 649212/ և ԱՁ Ժորա Մանուկյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 9.346.794 ՀՀ դրամ:
(Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով /1 քմ 4524 դրամ, ընդհանուր՝ 391.326.000 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված ԱՁ Ժորա Մանուկյանի սնանկության գործով թիվ 2477602761100220 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`