Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիգոր Ադամյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

02.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.04.2019թ. հայտարարված Գրիգոր Ադամյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 03.05.2019թ. ժամը 12.30-ին Գրիգոր Ադամյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Գրիգոր Ադամյանի սնանկության գործով գույքերի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդային վաճառք հետևյալ լոտերով.
ԼՈՏ-2. 0.1հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, որը գտնվում է Արարատի մարզի Գետափնյա համայնքի 9-րդ փողոցի թիվ 48 հասցեում: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Արաքսյա Ազատյանին և Վանուշ, Գրիգոր, Փառանձեմ Ադամյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ Ա 898537, տրված 04.11.2003թ./ և Գրիգոր Ադամյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 526.720 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 0.12հա գյուղատնտեսական նշանակության հողամաս Արարատի մարզ Գետափնյա համայնքում: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարդան և Արմինե Ադամյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0211406, տրված 25.04.2002թ./ և Վարդան Ադամյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում /նախկինում՝ «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ/: Մեկնարկային գինը՝ 381.248 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. 0.08 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս ՀՀ Արարատի մարզ Գետափնյա համայնքում: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վանուշ, Արաքսյա, Գրիգոր և Փառանձեմ Ադամյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0250104, տրված 19.06.2003թ./ և Գրիգոր Ադամյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում /նախկինում՝ «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ/: Մեկնարկային գինը՝ 362.602 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Գրիգոր Ադամյանի սնանկության գործով թիվ 2477604719760000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ.Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`