Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Սոմար> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

03.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Սոմար> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թվականի մարտի 15-ին ժամը 13.00-ին <Սոմար> ՍՊ ընկերության գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թվականի ապրիլի 25-ին ժամը 16.30-ին <Սոմար> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի <Սոմար> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1. ք. Երևան, Պուշկինի 15ա շենքի նկուղային տարածքը, հողամասի չափը՝ 0.0445 հա. իրավունքի տեսակը վարձակալություն, նկուղի մակերեսը՝ 134.8 քմ. իրավունքի տեսակը՝ սեփականություն, նպատակային նշանակությունը՝ բնակելի և հասարակական, մեկնարկային գինը՝ 7.317.942 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ի <Սոմար> ՍՊ ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220343330803000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել <Սոմար> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`