Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիրան և Արմենակ Հովհաննիսյաններին համասեփականության իրավունքով պատկանող և <Յունիբանկ> ԲԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի մասին

04.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամայիս Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53 / 2 հասցեում, 2019թ մայիսի 03-ին ժամը 1000 -ին կկայանա սնանկ ճանաչված Սիրան և Արմենակ Հովհաննիսյաններին համասեփականության իրավունքով պատկանող գույքի և <Յունիբանկ> ԲԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը, որը տեղի կունենա 1 լոտով, դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝
Լոտ 1– ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, 43 շենք, թիվ 84 բնակարան 8.300.000 ՀՀ դրամ
/88,57 քմ, 9/6-րդ հարկ, վկայական–12022014-07-0044, տունը գտնվում է բավարար վիճակում և
գրավադրված է <Յունիբանկ>ԲԲԸ-ում /
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի <ՎՏԲ- Հայաստան Բանկ> ՓԲԸ h/h 16040036810829, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53 / 2 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 10.04.2019թ. մինչև 20.04.2019թ. ժամը 1000 –ից այցելել վերը նշված հասցե : Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև վտարման հետ կապված բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (099) 12-68-68 կառավարիչ Ա.Իսպիրյան:

Հասցե` ք. Երևան, Նանսենի 19-124

Հեռ..` + 374 99126868

Էլ. փոստ`