Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիլվա Չախմախչյանի գույքի աճուրդի Իոնե Կարապետի Մուշեղյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.04.2019թ. ժամը 11:00-ին կառավարչի գործունեության հասցեում՝ ք.Երևան, Գ. Նժդեհի 19աշ., 106/1 հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Իոնե Կարապետի Մուշեղյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքը.
Լոտ1-Շեվռոլետ Կոռվետտե ԶՌ1 մակնիշի 64 UO 505 պետհամարանիշով ավտոմեքենա, աճուրդի մեկնարկային գինն է 543 000 /վեց հարյուր երեք հազար/ՀՀ դրամ:
Լոտի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում Շեվռոլետ Կոռվետտե ԶՌ1 մակնիշի ավտոմեքենան, որը թողարկվել է 1993-ին: Մեքենայի պետհամարանիշն է՝ 64 UO 505: Փոխանցման տուփը՝ ավտոմատ: Նույնացման համարը՝ 5117793: Մեքենան ունի բենզինային շարժիչ: Ավտոմեքենայի անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, անվահենքերը գտնվում են վատ վիճակում: Ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն հիմնավերանորոգման կարիք: Մեքենան դիմացի մասով ենթարկվել է վթարի և չի վերանորոգվել: Մեքենայի շարժիչը, փոխանցման տուփը, թափքը և այլ հանգույցները ենթակա են հիմնավերանորոգման:
Ընդհանուր առմամբ, մեքենան գտնվում է վատ վիճակում: Մեքենան վթարից հետո չի շահագործվել մի քանի տարի:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնել ա/Ֆիզակական անձի դեպքում՝ անձնագրի բնօրինակ և անձնագրի պատճենը, բ/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի բնօրինակը և պատճենը, աճուրդին մասնակցող անձի լիազորագրի բնօրինակը, անձնագիրը և անձնագրի պատճենը, ինչպես նաև կանխավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը: Աճուրդի մասնակցության վճարը չի վերադարձվում: Կանխավճարը և մասնակցության վճարը վճարվում են ,,ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ,, ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 1150016467657694 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Գարեգին Նժդեհի 19 ա շենք 106/1 հասցե կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ներառյալ աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն:



Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 19շ., 104

Հեռ..` +374 94 989787

Էլ. փոստ`