Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրաչ Բաբայանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.05.2019թ. ժամը 12.30-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Հրաչ Համլետի Բաբայանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է մեկ ՝ ստորև նշված լոտով,
Լոտ1- ք.Երևան, Արտաշիսյան փող. 94/34 շենքի թիվ 5 բնակարան: Լոտի մեկնարկային գինն է 14 580 000 /տասնչորս միլիոն հինգ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Լոտի նկարագիրը Աճուրդի է ներկայացվող բնակարանը գրավադրված է §ՎՏԲ-Հայաստան բանկ¦ ՓԲ ընկերությունում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 83,2 քռ. մետր է: Գտնվում է 4 հարկանի շենքի 3-րդ հարկում, վերանորոգված է: Շենքի հիմքը՝ երկաթբետոնյա, պատերը՝ մոնոլիտ, մուտքի դուռը՝ երկաթյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստ, սենյակների հատակը՝ լամինատ, սանհանգույցը և խոհանոցը՝ սալիկապատ: Ունի հեռախոս, գազամատակարարում, էլեկտրոմատակարարում, ջրամատակարարում: Բնակարանում բնակվում է ընտանիք:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնել ա/Ֆիզակական անձի դեպքում՝ անձնագրի բնօրինակ և անձնագրի պատճենը, բ/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի բնօրինակը և պատճենը, աճուրդին մասնակցող անձի լիազորագրի բնօրինակը, անձնագիրը և անձնագրի պատճենը, ինչպես նաև կանխավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 3 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը: Կանխավճարը և մասնակցության վճարը վճարվում են ,,ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ,, ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղի 1150020741811811 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Գարեգին Նժդեհի 19 ա շենք 106/1 հասցե կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ներառյալ աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 19շ., 104

Հեռ..` +374 94 989787

Էլ. փոստ`