Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սամվել Ավագյան և Որդիներ» ՍՊԸ-ի արտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող գույքի դասական եղանակով աճուրդի մասին

04.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2019 թվականի մարտի 25-ին ժամը 15.30-ին հայտարարված «Սամվել Ավագյան և Որդիներ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01217163, հասցե՝ ք. Սևան, Գրիբոյեդով փող., 9-րդ շ., բն.23) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում (նախկինում՝ Անելիք Բանկ ՓԲԸ) գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2019 թվականի ապրիլի 22-ին ժամը 15.30-ին կանցկացվի «Սամվել Ավագյան և Որդիներ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01217163, հասցե՝ ք. Սևան, Գրիբոյեդով փող., 9-րդ շ., բն.23) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում (նախկինում՝ Անելիք Բանկ ՓԲԸ) գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 18 շենք թիվ 60 հասցեում գտնվող բնակարանը: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 74,1 ք/մ (սեփ.վկ. թիվ 0117880 տրված 22.06.1999թ.): Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 20.520.000 (քսան միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ, ք.Երևան, Օհանովի փողոց, 21/4 հասցեում գտնվող անշարժ գույքը, շենքի մակերեսը կազմում է 116 քառ/մ, օժանդակ շինության մակերեսը՝ 15,5 քառ/մ, պարիսպի մակերեսը՝ 9,4 քառ/մ, հողամասի մակերեսը՝ 0,071913 հա (սեփ.վկ. թիվ 2688445 տրված 19.04.2010թ.): Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 27.900.000 (քսանյոթ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ, ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փողոց 15/8 հասցեում գտնվող անշարժ գույքը, շենքի մակերեսը կազմում է 96,5 քառ/մ, հողամասի մակերեսը՝ 0,01173 հա (սեփ.վկ. թիվ 10022014-01-0024 տրված 10.02.2014թ.): Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 17.550.000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 4. ՀՀ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Անդրանիկի փողոց 1 կրպակաշար 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքը, շենքի մակերեսը կազմում է 13,06 քառ/մ (գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն), հողամասի մակերեսը՝ 0,0162 հա (գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն): Սեփ.վկ. թիվ 24012014-01-0159 տրված 24.01.2014թ.: Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 3.960.000 (երեք միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 5. ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փողոց 1 կրպակաշար 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, շենքի մակերեսը կազմում է 12,6 քառ/մ (գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն), հողամասի մակերեսը՝ 0,0015 հա (գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն): Սեփ.վկ. թիվ 01022014-01-0022 տրված 01.02.2014թ.: Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 3.780.000 (երեք միլիոն յոթ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 6. ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ Աէրացիափոոց 1/1 շենք, թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 71,6 ք/մ (սեփ.վկ. թիվ 15032013-01-2076 տրված 15.03.2013թ.): Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 11.385.000 (տասնմեկ միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 7. "TOYOTA Land Cruiser Prado" մակնիշի (նույնականացման համար՝ JTEBL29J985107095), 2.7 L, 2008թ. արտադրության ավտոմեքենան: Աճուրդին ներկայացվող բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 6.750.000 (վեց միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Սեբաստիա» մ/ճ պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին՝ հ/հ 1150018820300315, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Լոտերը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Հասցե` ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

Հեռ..` +374 99 507450

Էլ. փոստ`