Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (3 լոտ)՝ բաց եղանակով

04.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզ Մեղրիի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (3 լոտ)՝ բաց եղանակով:
Բնակավայրերի նշանակության՝ հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով՝
Լոտ 1. Մեղրի համայնք գ Շվանիձոր 0,18225 հա հողամաս, ծածկագիր՝ 09-074-0034-0008 մեկնարկային գինը - 182250 ՀՀ դրամ:
Գյուղատնտեսական նշանակության՝գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով
Լոտ 2. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,54801 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0126-0006 մեկնարկային գինը - 230170ՀՀ դրամ:
Լոտ 3. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,84704 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0126-0004 մեկնարկային գինը - 355760ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 08-ին ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019թ. մայիսի 03-ը, ժամը 16:00-ը։ Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու պայմանագրի նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23 0286-4-35-00):

Հասցե` Սյունիքի մարզ ք Մեղրի Զ Անդրանիկ 2

Հեռ..` +37428643423

Վեբ կայք` meghri.am

Էլ. փոստ`