Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Աննա»ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

04.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սաղաթել Ալեքսանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման 2019 թվականի ապրիլի 04-ին ժամը 11:00-ին «Աննա» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդ վաճառքը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: 2019 թվականի ապրիլի 26-ին ժամը 11:00-ին «Աննա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ`Ս Ալեքսանյանի կողմից ք. Վանաձոր Վարդանանց 17 հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ - վաճառքն ` 1(մեկ) առանձին լոտով` նախկին կրկնաճուրդից 10% իջեցված մեկնարկային գնով: Լոտ 1- Մեկնարկային գին- 77. 895 ( յոթանասուն յոթ հազար ութ հարույր իննսուն հինգ ) ՀՀդրամ: Գտնվելու վայրը- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նալբանդյան 24Ա հասցեում գտնվող 1990թ. արտադրության կոմպրեսոր 2BM-8-/401էլ. Շարժիչը բացակայում է,գտնվում է անսարք վիճակում: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և Անհատ Ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` «Արդշին բանկ» ՓԲԸ-ում հ/հ 2471707744310000 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան ք. Երեւան Օտյան 53/2 հասցեում : Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 077677757: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Ներսիսյան 13/3

Հեռ..` +37477677757