Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սուր Հանի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Սուր Հանի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի ապրիլի 3-ին հայտարարված «Սուր Հանի» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ /0076/04/15 28.12.2017թ.-ի որոշման համաձայն՝ 2019թ.-ի ապրիլի 23-ին, ժամը 13-00-ին, «Սուր Հանի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Սուր Հանի» ՍՊԸ-ին սնանկության գործով սեփականության իրավունքով պատկանող Վայոց Ձորի մարզ, ք.Ջերմուկ, Երևանյան խճուղի 27/22 հասցեի անշարժ գույքի` 0.0670հա մակերեսով հողամասի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում`
Լոտ-1 Վայոց Ձորի մարզ, ք.Ջերմուկ, Երևանյան խճուղի 27/22 հասցեի անշարժ գույքի` 0.0670հա մակերեսով հողամաս, մեկնարկային գինն է 532.279 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով՝ Արդշինբանկ ՓԲԸ-ի Կոմիտաս մասնաճյուղում բացված 2474702426830240 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, դիմել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2, կամ կարող են զանգահարել «Սուր Հանի» ՍՊԸ-ի սնանկության գուծով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան,Հր.Քոչար 28, բն14

Հեռ..` +374-91-212-414

Էլ. փոստ`