Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Եղիայի Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Եղիայի Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի ապրիլի 4-ին հայտարարված Արթուր Եղիայի Անդրեասյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի Մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/0044/04/15 09.10.2017թ.-ի որոշման համաձայն 2019թ.-ի ապրիլի 23-ին ժամը 12 :00-ին, Արթուր Եղիայի Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արթուր Եղիայի Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում`
Èáï-1 Անշարժ գույք`բնակելի տուն/245.1քմ./ավտոտնակ`/34քմ./, շինություն` 32.8քմ., սանհանգույց 2.6քմ., պարիսպ 22.9քմ.,հողամաս 0.131հա., ՀՀ Արարատի մարզ, Նոր Կյանք համայնքի Գ.Նժդեհի փողոց տուն 9, մեկնարկային գինը` 7.149.519 ՀՀ դրամ :
Լոտ-2 Անշարժ գույք` 2հա մակերեսով հողամաս, ՀՀ Արարատի մարզ, Նոր Կյանք համայնքում, /կադաստրային ծածկագիրը` 03-071-0205-0009/, մեկնարկային գինը` 645.565ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16,00-ն, կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում / ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում/:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Կոմիտաս մասնաճյուղում բացված 2474702426830190 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում/, կամ զանգահարել Արթուր Եղիայի Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով :

Հասցե` ք.Երևան,Հր.Քոչար 28, բն14

Հեռ..` +374-91-212-414

Էլ. փոստ`