Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 05-ին ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. մայիսի 03-ին ժամը 11:00-ին ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի 4/չորս/լոտերից բաղկացած ընդհանուր կրկնաճուրդը: Լոտ 3.Անշարժ գույք-ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Փարաքար, Ի.Գասպարյան փող. թիվ 50 հասցեում գտնվող հողամաս/սեփ. իրավունքի գրանցման վկայական թիվ 2712138, տրվ. 25.01.2011թ./, զբաղեցնում է 0,5579 հա մակերես, մեկնարկային գինը՝ 23.718.659 ՀՀ դրամ, Լոտ 12.Շարժական գույք – ՙHAFEI HFJ 6376՚ մակնիշի, 077 OO 64 համարանիշի ավտոմեքենա, թողարկված 2006թ., վատ վիճակում, նույնականացման համար՝ LKHCH1AG76AV05799, մեկնարկային գինը՝ 20.589 ՀՀ դրամ,Լոտ 13.Շարժական գույք – ՙHAFEI HFJ 6371՚ մակնիշի, 470 UO 02 համարանիշի ավտոմեքենա, թողարկված 2006թ., վատ վիճակում, նույնականացման համար՝ LKHCH1AG16AK10584, մեկնարկային գինը՝ 20.589 ՀՀ դրամ,Լոտ 14.Շարժական գույք – ՙHAFEI HFJ 1011G՚ մակնիշի, 470 LS 03 համարանիշի ավտոմեքենա, թողարկված 2006թ., վատ վիճակում, նույնականացման համար՝ LKHCH1CG86AT05311, մեկնարկային գինը՝ 20.589 ՀՀ դրամ :Գույքի վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի/նախկին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ/ ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ի սնանկության 11813000763669 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. ապրիլի 26-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`