Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նախշ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

06.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Նախշ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 5-ին «Նախշ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
2019թ. ապրիլի 26 -ին ժամը 11:00-ին «Նախշ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապանի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հանդեպ պարտավորությունների վերադարձելիության ապահովման համար երրորդ անձիք Արթուր Հայրապետյանին և Լուսինե Հովհաննիսյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը: Գույքը աճուրդին ներկայացվում է երկու առանձին լոտերով:
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Թումանյան փողոց թիվ 5/3 շենքի թիվ 18 բնակարան նորակառույց 5 հարկանի շենքի 5-րդ հարկում, ընդհանուր 177,65 քմ մակերեսով: Առաստաղի բարձրությունը 3,1 մետր, հյուրասենյակի առաստաղին իրականացված է ապակեպատ վերնածածկ, ունի 4 պատշգամբ դարբնագործ բազրիքներով, ապահովված է կոմունալ հարմարություններով: Մեկնարկային գինը` 38.250.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Թումանյան փողոց թիվ 5/3 շենքի թիվ 23 հասարակական տարածք նորակառույց 5 հարկանի շենքի 1-ին հարկում 553,75 քմ մակերեսով: Առաստաղի բարձրությունը 4 մետր, տարածքը չունի ներքին հարդարանք: Մեկնարկային գինը` 130.590.000 ՀՀ դրամ:

Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ Աբովյան մասնաճյուղում 19300 04556780200: Լոտերին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`