Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մամանե» ԱԿ-ին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

06.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մամանե» ԱԿ-ի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.04.2019թ. ժամը 12:30-ին սնանկ ճանաչված «Մամանե» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել է հայտեր չլինելու պատճառով:
25.04.2019թ. ժամը 13:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող. 5, 311 դահլիճ հասցեում կկայանա սնանկ ճանաչված «Մամանե» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 2 «ՄԱՄԱՆԵ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Գյումրի, Խնկոյան 1ա հասցեի անշարժ գույք, մեկնարկային գինը 3 765 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր բնակիչների վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «Մամանե» ԱԿ-ի սնանկության հատուկ հաշվին՝2471003127400000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Մամանե» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`