Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կաթնամթերք»Վան»»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

06.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կաթնամթերք»Վան»»ՍՊԸ-ի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.04.2019թ. ժամը 13:00-ին նշանակված «Կաթնամթերք»Վան»»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել է հակտեր չլինելու պատճառով:
25.04.2019թ. ժամը 15:00-ին, ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ, հասցեում կկայանա սնանկ ճանաչված «Կաթնամթերք»Վան»»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 8 «Կաթնամթերք»Վան»»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարբեր նշանակության արտադրական սարքեր և սարքավորումներ, կենցաղային իրեր: Մեկնարկային ընդհանուր գինը 79 400 ՀՀ դրամ: Լոտ 8-ը բաղկացած է 18 առանձին ենթալոտերից, որոնցից 4-ը գրավադրված է Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին:
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «Կաթնամթերք»Վան»»ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝2471003048610000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Կաթնամթերք»Վան»»ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`