Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ վաճառքով օտարելու մասին

08.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գուգարք համայնքի ղեկավար
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված 2-րդ կետ

Հայտարարություն
ՀՀ Լոռու մարզի Գուգարքի համայնքապետարանում 2019թ. մայիսի 6-ին ժամը 11.00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք երկու լոտով: Լոտ 1.Գուգարք համայնք էներգետիկների 5-րդ փողոց 10/21 հասցեում 06-031-0009-0030 ծածկագրով 0.00224 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողամաս, մեկնարկային գինը 1-քմ համար 1242 ՀՀ դրամ: Լոտ 2. Գուգարք համայնք էներգետիկների 5-րդ փողոց 6/4 հասցեում 06-031-0010-0015 ծածկագրով 0.00304 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գինը 1-քմ համար 1242 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ ներառյալ սերվիտուտներ չկան: Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2019. մայիսի 3-ը ժամը 17.00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գուգարքի համայնքապետարան: Հեռ. 093-96-26-36:

Հասցե` Լոռու մարզ, Գուգարք համայնք

Հեռ..` +374 93-96-26-36

Էլ. փոստ`