Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արամ Աշոտի Գեղամյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.04.2019թ. հայտարարված Արամ Աշոտի Գեղամյանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
26.04.2019թ. ժամը 15:30-ին Արամ Աշոտի Գեղամյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Պարտապանին պատկանող ներքոշարադրյալ գույքերի կրկնաճուրդները:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են`
Լոտ 1. MITSUBISHI GALANT 20I, 34DZ053 պետ. համարանիշի ավտոմեքենա, թողարկման տարեթիվը 2002թ., տեսակը՝ թեթև մարդատար, նույնականացման համարը /VIN EA7A-0502214/, շարժիչի հզորությունը 100/136 ձ. ուժ, ղեկը՝ աջ , սարքին վիճակ– 765.000 ՀՀ դրամ:
Լոտ 5. ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, 07-004-0339-0027 կադաստրային ծածկագրով 1,08 /հա/ մակերեսով վարելահող / սեփականության վկայական 1593108 / - հանդիսանում է Արամ, Աշոտ, Երանուհի, Արտյոմ և Սոֆյա Գեղամյանների համասեփականություն- 1.443.700 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047048 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`