Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.03.2019թ. հայտարարված Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի գույքերիի աճուրդը համարվել է չկայացած սահմանված ժամկետում գնորդի կողմից լոտի արժեքը չվճարելու պատճառով:
25.04.2019թ. ժամը 15:00-ին Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդը:
Գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են`
Լոտ 1. ՀՀ, ք. Հրազդան Շինարարների նրբ., N1 բնակելի տուն, 290.5 քմ /սեփականության վկայական 1991903 / - հանդիսանում է Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականություն – 4.804.300 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, հողամաս, 0.35 հա /սեփականության վկայական 2575931 / - հանդիսանում է Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականություն - 976.100 ՀՀ դրամ:
Լոտ 4. ՀՀ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, Շինարարների նրբ., 1/2 ջերմոցային տնտեսություն, 0.24 հա /սեփականության վկայական 2138797/ - հանդիսանում է Անժելիկա Սուրենի Էլբակյանի սեփականություն – 3.294.500 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047049 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`