Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովսեփ Պետրոսյանին և Լիանա Պետրոսյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

09.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հովսեփ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016թ. վճռով սնանկ ճանաչված Հովսեփ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից հայտարարված Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հովսեփ Պետրոսյանին և Լիանա Պետրոսյանին պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 16-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սնանկության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 / Հովսեփ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կկազմակերպվի Հովսեփ Պետրոսյանին և Լիանա Պետրոսյանին պատկանող գույքի կրկնաճուրդը: Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1 – ՀՀ, Կոտայքի մարզ, Արագյուղ համայնք, 8-րդ փողոց, թիվ 24 հասցեյում գտնվող անշարժ գույք (բնակելի տուն, իրավունքի գրանցման վկայական թիվ 0241876) - մեկնարկային արժեքը կազմում է՝ 17.065.161 ՀՀ դրամ: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գնորդը կատարելու է բնակիչների վտարման, գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում գործող թիվ 11813005812635 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /, մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Կառավարչի գրասենյակ (հասցե` ք. Երևան, Ազատության 14-54)` ամեն աշխատանքային օր` ժամը` 14:00-ից մինչև 16:00 / հեռախոս 010239505/:

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`