Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Աբրահամյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին

09.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Փետրվարի 1-ին նշանակված Վարդան Աբրահամյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. Ապրիլի 30-ին ժամը 12:00–ին ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2) նշանակված է Վարդան Աբրահամյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. ք. Երևան, Զավարյան փող. 57/19շենք, բն. 106 հասցեում գտնվող անշարժ գույք, մեկնարկային արժեքը` 23 218 650 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (հասցե` ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վարդան Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`