Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արման Գևորգյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

09.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արման Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալբերտ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 30-ին ժամը 12:00-ին Արման Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ` Ալբերտ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա Արման Գևորգյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: 1.լոտ - ք.Երևան, Աջափնյակ, Ա.Միկոյան փողոց, 2/2 շենք, 121 բնակարան, մակերեսը՝ 78,4 ք.մ., մեկնարկային գինը՝ 35.950.000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Արման Գևորգյանի սնանկության հատուկ հաշվին 19300979792200 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Ա.Ասոյանին:Հեռ. 098 24-24-01

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 98 242401