Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքերի աճուրդ-վաճառքի մասին

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.04.2019թ.-ին ժամը 16:30-ին /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասեում, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված «Թալգրիգ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, գրավական հանդիսացող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտի համար կազմում է` 83 839 118 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Երևան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գյուրջյան փող. թիվ 15/14 հասցեում գտնվող 3377.86 ք.մ. ընդհանուր մակերեսով կենցաղային մասնաշենքը, 0.79347 հա ընդհանուր մակերեսով հողամասը, 188.7ք.մ. ընդհանուր մակերեսով պահեստը և 232.4 ք.մ. ընդհանուր մակերեսով շին. պահեստը (սեփականության վկայական՝ թիվ 2473662, տրված՝ 10.08.2009 թվականին) առանց հողի կադաստրային արժեքի (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, ինչը պետք է վճարվի գնորդի կողմից, գնահատման օրվա դրությամբ կազմել է ՝ 35 896 582 ՀՀ դրամ գումար):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ-ում 1510025706052800 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 29.04.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` + 374 94 400 356

Էլ. փոստ`