Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված երրորդ անձ` Ռուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

30.04.2019թ. ժ.13.00-ին «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված երրորդ անձ` Ռուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.
Լոտ 1` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Վարդանանց փողոց, 10շենք թիվ 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույք, ընդհանուր մակերեսը՝ 30քմ, նպատակային նշանակությունը՝ հասարակական, հողամասի չափը՝ 0,159115 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բազմաբնակարան շենքի սպասարկման, իրավունքի տեսակը՝ բաժնային սեփականություն 30/4552, տեղակայված է 4 հարկանի շենքի առաջին հարկում, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2571997 վկայական, երրորդ անձ Ռուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող և «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույք: Լոտի մեկնարկային գինն է 64.400.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ` պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ ՓԲԸ հ/հ 2474203164540000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան,Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև անշարժ գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը, ինչպես նաև կատարել անշարժ գույքը զբաղեցրած անձանց վտարման և դրա հետ կապված ծախսերի հարցը: Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16փ., 80 տուն

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`