Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հակոբ Գրիշայի Ղազարյանի սնանկության գործով գույքի աճուրդ- վաճառքի մասին

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Հակոբ Գրիշայի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.04.2019թ. ժամը 16:30-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի, Անկախության հր. 7/ հայտարարվել է սնանկ ճանաչված Ա/Ձ Հակոբ Գրիշայի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը կազմում է 317 450 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 8-րդ շարքի թիվ 33Ա հասցեում գտնվող անշարժ գույք (ավտոտնակ 54.02քմ) :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510025706050900 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում (ք. Գյումրի, Անկախության հր. 7), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 26.04.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում (ք. Գյումրի, Անկախության հր. 7) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` + 374 94 400 356

Էլ. փոստ`