Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մեխակ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառքի մասին

10.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մեխակ Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 20.03.2019թ. թիվ ԵԿԴ/0058/04/15 որոշման համաձայն 30.04.2019 թ-ին ժամը 14:30-ին /ք. Երևան, Արշակունյաց 5 , 311 սենյակ/ տեղի կունենա Մեխակ Գաբրիելյանի սնանկության գործով Մեխակ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 3 (երեք) առանձին լոտերով:
Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար սահմանվել է 5 060 000 ՀՀ դրամ:
Լոտ 1 – Մեխակ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, գյուղ Հայանիստում գտնվող 0,20հա գյուղ. նշանակության վարելահող (սեփ. վկայական 2771107) մեկնարկային գինը սահմանվել է 1 080 000 ՀՀ դրամ
Լոտ 2 - Մեխակ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, գյուղ Հայանիստում գտնվող 0,21 հա գյուղ. նշանակության վարելահող (սեփ. վկայական 2771108) , մեկնարկային գինը սահմանվել է 1 130 000 ՀՀ դրամ
Լոտ 3 - Մեխակ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի, 26 ՍԼ 199 պետ. համարանիշի ավտոմեքենա (նույն. համարը՝ WVGZZZ7LZ7D064269), մեկնարկային գինը սահմանվել է 2 850 000 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված 11808012386200 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 29.04.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան՝ (ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` + 374 94 400 356

Էլ. փոստ`